Որ տանենք մեզ հետ
Քեզ անձայն ասում եմ,որ ես մահանում եմ
Բայց չեմ գիտակցում,որ կյանքից հեռանում եմ
Մենք բոլորս էլ զուտ նրա համար ենք
Որ տանենք մեզ հետ մեր վաստակած ցավերը
:
Քեզ անձայն ասում եմ,որ կյանքը մի խաղ է
Ուր այսպես թե այնպես հաղթողը մահն է
Մենք բոլորս էլ մի օր գնալու ենք
Ու մեր մեղքերը մեզ հետ տանելու ենք
Մթությունը քո պարզ,լուսավոր մշուշն է
Իսկ քո վերին կյանքը,մահվան վերջին հուշն է
Քո ներքին աչքերը քեզ կործանում են
Մահվան ընտրությունը քեզ վեհացնում է
Կյանքիդ վերին պահը քո անհույս կարոտն է
Քո սևացած սրտում հույսը մի մեծ լույս է
Պատռված երկինքը հոգուդ միակ սկիզբն է
Աչքերդ փակելու ես,սակայն ապրելու ես
Ապրելու ես
Ապրելու ես
Ապրելու ես
Որ,որ,որ տանենք մեզ հետ
Որ,որ,որ տանենք մեզ հետ
Որ,որ,որ տանենք մեզ հետ
Խոնարհվիր գահիդ,դիրքդ այցելում է քեզ
Իսկ քո սրտի ցավին,դու միայն զիջելու ես